Концерты
Այսօր Loft-ում ուրիշ օր է լինելու
LOFT ինքնազարգացման կենտրոնը և Music of Armenia-ն ներկայացնում են.
Հանդիպում տաղանդավոր երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի և Վարդան Հովսեփյանի հետ:
Բաց թողնել չկա: Հանդիպումը լինելու է անմիջական և լոֆթային մթնոլորտում: Զրուցելու ենք տարբեր թեմաներով, և դուք բացառիկ հնարավորություն եք ունենալու ուղղել ձեր հարցերը սիրված երաժիշտներին:
Ի դեպ, հանդիպման ընթացքում՝ կախված հանդիսատեսի արձագանքից և շշերի քանակից, սիրելի տրիոն՝ բոլորիս օգնությամբ հնարավոր է լցնի Loft-ի ամբողջ տարածքը յուրօրինակ authentic երաժշտությամբ:
Հետո չասեք՝ չենք իմացել: Պատրաստեք հետաքրքիր հարցեր, դատարկ, ապակե շշեր (սա կատակ չէ) և ուղիղ՝ Loft:
Մուտքը` անվճար:
Հանդիպում ենք հոկտեմբերի 2-ին՝ 16:00-ին: Չուշանա՜ք: