Ավազով նկարչություն (Sand Art)
Սեմինար-հանդիպում ''Ավազով նկարչություն'' թեմայով: Դասի ընթացքում կներկայացվեն ավազով նկարչության հակիրճ պատմությունը, ժամանակակից ավազով նկարչության մասին, նպատակները և ուղղությունները, հոգեբանական ասպեկտները, լույսի դերը ավազով նկարչության մեջ և մի շարք այլ հարցեր, որից հետո պրակտիկ կցուցադրվի նկարելու գործընթացն ավազով` սեղանի վրա և վերջում ցանկացողները կարող են փորձել ինքնուրույն կամ նկարչի հետ միասին նկարել:
Մուտքն ազատ Է: Սեմինարի նպատակն է տալ ավազով նկարչության մասին ռեալ գիտելիքներ և նպաստել դրա զարգացմանը: Վերջինս կիրագործվի ուսումնական ծրագրի միջոցով, որը կներկայացվի դասընթացի վերջում:
Դասընթացը կվարի ArmSand (ԱրմՍենդ)-ի նկարիչ Արմեն Մխոյանը:
Հասցեն՝ Աբովյան 2, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի շենքում։ Հարցերի դեպքում զանգահարել 093675724 հեռախոսահամարով։
