Спорт
Անվճար հեծանվավարժանք
Վարժանքն անց ենք կացնելու Vegan fest փառատոնի շրջանակներում:
Լավ առիթ է ծանոթանալ բուսակերների հետ, ծանոթանալ նրանց սննդակարգին ու առողջ ապրելակերպի կենսաձևին: Յոգայի մասին էլ չասեմ:
Սովորել երբեք ուշ չէ:
Հեծանիվ քշել չիմացողներ, առաջին հերթին սա Ձեզ համար է:
Հեծանվավարժանքն անց է կացվում յուրաքանչյուր շաբաթ:
Պայմաններ՝
1. Ձեր հետ հեծանիվ մի բերեք, այն տրամադրվում է տեղում և անվճար,
2. Սովորեցնում եմ անվճար հիմունքներով,
3. Մասնակցության համար գրանցվել հարկավոր չէ,
4. Պատճառներ մի փնտրեք՝ տարիքն ու քաշը չսովորելու պատճառ չէ,
5. Ֆիքսեք հեռախոսահամարը մեզ հեշտ գտնելու համար:
Անցկացնում եմ նաև անհատական (վճարովի) հեծանվավարժանք:
Անհատական վարժանքի դեպքում 1-ին իսկ պարապմունքի ժամանակ կկարողանաք ինքնուրույն հեծանիվ վարել:
