Театр
Կարոտահար
Բեմադրող խորեոգրաֆ՝
Ջեմայմա Հոադլի (Մեծ Բրիտանիա)
Հնչյունային ձևավորում՝
Վարդան Հարությունյան
Հայաստան/Միացյալ թագավորություն
Ներառական պարային ներկայացում
Փոքր թատրոնի բեմում արդեն երկրորդ ներառական պարային ներկայացման պրեմիերան է: Այս անգամ պարող-դերասանները պատմում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների անցած դժվարին ուղու, կորցրած հայրենիքի կարոտի ու նոր երկրում սեփական ինքնությունը վերագտնելու ճիգերի մասին:
Այս ներկայացումը բեմադրվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում հիմնել առաջին ներառական պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից:
