Ֆուդ լուսանկարչություն / Food photography
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Հարթակ-ի «Խոհարարության» բաժնի դասընթացների շրջանակներում Միրզոյան գրադարանում տեղի կունենա «Ֆուդ լուսանկարչություն» դասընթացը, որը կվարի Միքայել Կարսյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ոչ միայն հնարավորություն կընձեռվի ուսումնասիրելու խոհարարական լուսանկարչության հիմունքները, պատկերի փիլիսոփայությունը, սննդի լուսանկարչական առանձնահատկությունները, այլև, գործնականորեն կիրառելով իրենց գիտելիքները, նրանք կկարողանան ինքնուրույն անել խոհարարական լուսանկարներ:
Մուտքը՝ ազատ:
Միքայել Կարսյանը ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գեղարվեստի բաժինը: Ղազախստանում և Ուկրաինայում նա արժանացել է մրցանակների՝ որպես լավագույն սոցիալական ինտերիերի հեղինակ: Իր մասնագիտական գործունեությունը սկսելով 1988 թվականից՝ Միքայել Կարսյանը, բացի ինտերիերի դիզայնից, զբաղվել է նաև լուսանկարչությամբ, իսկ 2014 թվականից մասնագիտացել գովազդի և խոհարարական լուսանկարչության ոլորտներում: Միքայելը ինտերիերի դիզայնի ստուդիայի տնօրենն է: Նա տարբեր գրասենյակային և բնակելի շենքերի ներքին դիզայնի հեղինակն է: Դասընթացի մասնակիցները կհմտանան այս գործի մեջ և սեփական լուսանկարները կանեն:
