Սթրիտ արտ. Կտրիր և Փչիր
Հոկտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին Էօն-ում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Սթրիթ-Արտ» դասընթացը, որը կվարի Dr. Love-ը Վրաստանից:
Ցնականո՞ւմ եք իմանալ ավելին սթրիթ-արտի մասին և սովորել՝ ինչպես ստեղծել սթրիթ-արտի նմուշ ապահով, հանգիստ ու զվարթ միջավայրում: Մասնակցե՛ք “Cut & Spray” դասընթացին:
Մուտքը՝ 2000 դրամ:
Խոսնակի կեղծանունը Dr.Love է: Ծնվել է 1985թ,-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Սկսել է զբաղվել տրաֆարետային գրաֆիտիով 2010թ.-ից սկսած՝ ոգեշնչվելով վրացի նկարիչ Miro-ով: Dr. Love-ը միշտ ձգտում է փորձարկումների և փորձում ինքնարտահայտվել՝ կիրառելով բազմաթիվ այլ տեխնիկաներ, ինչպես ինստալյացիա, որմնանկար և այլն: Նա սիրում է աշխատել թե՛ մենակ, թե՛ համագործակցելով այլ արվեստագետների հետ: Նրա աշխատանքները կարելի է տեսնել Թիֆլիսում, Բաթումիում, Պրահայում, Բրյուսելում, Ֆրեյբուրգում ու Բիսթրոլում: Dr. Love-ի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայի Լահր քաղաքում 2013-ին և Բաթումիում 2015-ին, նա մասնակցել է Batumi - Grafikart Festival - 2013, 2014, 2015 և Bristol – Upfest 2015 փառատոներին: