Другое
Բացիկների պատրաստում
Հոկտեմբերի 18-ին 15:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցեն՝ Խորենացի փ.,15 շ.) «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Բացիկների պատրաստում» դասընթացը, որը կվարի մասնագիտությամբ կենսատեխնոլոգ և պարզապես ստեղծագործելու սիրահար Աննա Նասիբյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կպատրաստեն բացիկներ և կհայտնվեն ստեղծագործական գունեղ, մանկական և լուսավոր աշխարհում:
Մուտքը՝ 1000 դրամ:
Մասնագիտությամբ կենսատեխնոլոգ Աննա Նասիբյանը երբևէ չի զբաղվել իր մասնագիտությամբ, փոխարենը մանկուց սկսել է ստեղծագործել և կարծում է, որ ձեռագործ նվերներն ամենաթանկարժեք նվերներն են, քանի որ դրանց մեջ է ամփոփված հեղինակի հոգին, սերը և ժամանակը: Աննայի հետ կպատրաստենք գունագեղ բացիկներ:
Изображения
