Другое
Շապիկների վրա նկարչություն / T-shirt Ilustration
Հոկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին ԷՕՆում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Շապիկների վրա նկարչություն» դասընթացը, որը կվարի Գայանե Դավթյանը:
Վորքշոփի ընթացքում մասնակիցները կսովորեն սթենսիլներ պատրաստել և տեղում այն տպել շապիկի վրա:
Մուտքը՝ 3000 դրամ(ներառյալ պատրաստված շապիկը):
Գայանեն ծնվել է Երևան քաղաքում: Ստացել է տնտեսագիտական կրթություն, բայց ինչպես նշում է՝ ոչ մի կապ չունի դրա հետ: Մոտ 4 տարի զբաղվել է լրագրողական աշխատանքով, լուսաբանման հիմնական թեման՝ երաժշտություն: Սիրում է սթենսիլներ անել, քանի որ կարողանում է դա: Երբեմն գրում է: Աշխատում է որպես բարմեն: