Լուսանկարչության ավանդական տպագրություն / Traditional photography printing
Հոկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ին Ուտոպիանայում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա քիմիական լուսանկարչության, լուսանկարների ավանդական տպագրության մասին դասընթացը, որը կվարի արվեստագետ Վահե Բուդումյանը:
Քիմիական լուանկարչության դասընթացը պատմում է լուսանկարչության ավանդական տպագրության եղանակի և դրա կրառությունների մասին: Դասընթացը նախատեսված է երիտասարդ լուսանկարիչների և նրանց համար, ովքեր ունեն լուսանկարչության մասին տարրական գիտելիքներ: Մասնկաիցները կծանոթանան լուսանկարի տպագրության, երևակման և մշակման գործին, որից հետո նաև հնարավորություն կունենան ստեղծելու ֆոտոգրամ:
Մուտքն ազատ է:
Արվեստագետ Վահե Բուդումյանը Ուտոպիա.ամ մշակութային-ստեղծագործական ՀԿ-ում որպես Մեդիալաբ և Գրաֆիկ լաբ կրթական նախագծերը համակարգող, ACTV օնլայն հեռուստատեսության Արդի տարածքներ հետազոտական նախագծի համահեղինակ և օպերատոր է: Վահե Բուդումյանն ավարտել է Հայաստանի Բաց Համալսարանի Կերպարվեստի բաժինը, իսկ 2012-2014 թվականներին ուսանել Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում: 2011-2014 թթ դասավանդել է ֆոտոլրագրություն հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավական խնդիրներով զբաղվող Հույսի Կամուրջ ՀԿ-ում: 2013 թվականին աշխատել է ԲունTV գիտամասնագիտական օնլայն հեռուստատեսությունում որպես օպերատոր: Այժմ աշխատում է պատանիների համար նախատեսված լուսանկարչության գիրք-ձեռնարկի շուրջ: Ինչպես նաև վարում է Քիմիական տպագրություն, Լուսանկարչության տեխնիկական հարցեր և Լուսանկարի մշակում դասընթացները:
