Հաղթահարել վախն ու ստեղծել ընկերություն / Overcoming fear and building a company
Հոկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ին TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) Հակոբ Հակոբյան փող., 3 շենք հասցեում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Հաղթահարել վախն ու ստեղծել ընկերություն» դասընթացը, որը կվարի Teamable Software ընկերության համահիմնադիր ու փոխնախագահ Վազգեն Հակոբջանյանը:
Դասընթացի ընթացքում Վազգեն Հակոբջանյանը կխոսի այն մասին, թե ինչպես լինել մոտիվացված, հաղթարել վախն ու ստեղծել ընկերություն: Եթե դուք ունեք նորը նախաձեռնելու մտադրություն, ապա այս դասընթացը ձեզ կոգեշնչի ու կուղղորդի նոր նախագծի մեկնարկի ճանապարհին:
Մուտքն ազատ է:
Վազգեն Հակոբջանյանը Teamable Software ընկերության համահիմնադիրն ու փոխնախագահն է: Այն ծրագրային ծառայություն է, որ թույլ է տալիս գտնել աշխատակիցներ ավելի արագ ու խելամիտ կերպով՝ շնորհիվ հատուկ ծառայողական հարթակի՝ օգտագործելով մեքենայական ուսուցում և կանխատեսման վերլուծություն: Խոսնակի փորձառությունը հիմնականում առաջադեմ համակարգչային գիտության ալգորիթմները կորպորատիվ հավելվածների վերածելու ոլորտում է: Դա ներառում է պատկերային/ազդանշանային մշակում, պատկերների ճանաչում, արհեստական բանականություն, EDA: Այս ոլորտը հնարավորություն է տալիս ստեղծել նորը մարդկանց համար, և ինչպես նշում է Վազգենը, նրա նպատակն է նպաստել այդ գործընթացին: Նա ունի ավելի քան 12 տարվա փորձ համակարգչային գիտությունների ոլորտում: