Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոն
"Տանգո Կարբոն" /Ֆրանսիա/, Դավիթ Հարությունյան, ջութակ, Լուիզ Ժալյու, բանդոնեոն, Բլանշ Ստրոմբոնի, կոնտրաբաս, Լեանդրո Լակապեր, դաշնամուր
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
2015-ին իրականացվելիք Փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
Փառատոնի եզրափակիչ համերգը /նոյեմբերի 7, Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տուն/ խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը: Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Տանգո Կարբոն անսամբլը /Ֆրանսիա/ կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, որն իրապես տոն կդառնա բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Արկադի Դումիկյան
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր.