Բուսակերական խոհանոց / Vegetarian cuisine
Հոկտեմբերի 17-ին` ժամը 15:00-ին Մաշտոցի պուրակում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Բուսակերական խոհանոց» դասընթացը, որը կվարի ինժեներ, դիզայներ և բուսակերների խոհանոցի մեծ գիտակ Արթուր Սախկալյանը:
Բուսակե ՞ր ես: Ուրեմն սա քեզ համար է: Արթուրն արդեն 5 տարի է՝ բուսակեր է և բուսակերների խոհանոցի մեծ գիտակ է: Մարդկանց դուր են գալիս նրա թեթև և դյուրին բաղադրատոմսերը: Դասընթացի ընթացքում Արթուրը կպատրաստի մի յուրահատուկ ուտեստ բանջարեղեններից և կներկայացնի մթերքների ճիշտ և նախընտրելի համադրությունները: Նա կխոսի նաև սովապահության և հումակերության օգուտների մասին:
Մուտքն ազատ է:
Արթուրը ինժեներ է և զբաղվում է ամեն ինչով` բացի ինժեներությունից: Ժամանակին աշխատում էր հայտնի Տրիադա ստուդիայում` որպես դիզայներ: Իսկ հիմա պատրաստում է կահույք իր իսկ ձեռքով, իր փոքրիկ բնակարանում հյուրընկալում երկրի բոլոր զբոսաշրջիկներին, լուսանկարում իր իսկ պատրաստած բուսական համեղ ուտեստները: