Պատրաստում ենք մանդալա / Mandala making
Հոկտեմբերի 17-ին` ժամը 17:00-ին Էօնում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա մանդալա պատրաստելու վարպետության դաս, որը կվարի դրա ամենամեծ վարպետը` Անին (Ani Seize):
Դասընթացի ընթացքում Անին կպատմի մանդալայի ստեղծման պատմությունը, նշանակությունն ու կարևորությունը: Մանդալաները միասնություն, ամբողջականություն, կատարելություն են խորհրդանշում: Դրանք պատրաստվում են փայտիկների և գունավոր թելերի օգնությամբ: Ամեն գույն իր նշանակությունն ունի: Համեցե'ք բացահայտլու աստվածային մանդալայի բոլոր գաղտնիքները:
Մուտքը` 1500 դրամ:
Անի Խաչատրյանը, նախընտրելի է Ani Seize, մանդալա պատրաստելու վարպետ է: Անին բնության մի մասնիկն է ու աշխատում է ապրել բնության հետ ներդաշնակության մեջ: Փորձում է ինչքան հնարավոր է չվնասել բնությունը, պահպանել ու պաշտպանել այն, հարգել նրա ամեն էակի ապրելու իրավունքը: Սիրում է անցկացնել ժամանակ բնության մեջ` լեռների, լճերի, գետերի, կիրճերի մոտ... Արշավների ժամանակ վստահում է բնությանը, իսկ այն երբեք չի դավաճանում: Սիրում է ճանապարհորդել ավտոստոպով, անգամ Հայաստանից դուրս: Աշխատում է նաև մասնակցություն ունենալ Հայաստանի համար կարևոր միջոցառումներին բնապահպանության և քաղաքացիական ոլորտներում, քանի որ կարծում է, որ, եթե ուզում ենք ապրել օրինական ու զարգացած երկրում, պետք է սկսենք մեզանից: