«Արմթաբ»-ի հավաքում / Armtab assembling workshop
Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) գրասենյակում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Արմթաբ-ի հավաքում» դասընթացը, որը կիրականացվի TSD - NTEF-ի ներկայացուցիչների կողմից:
Այս գործնական վորքշոփի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան հայտնվելու հայկական առաջին թաբլետի՝ Armenian tablet/ArmTab-ի արտադրամասում և հետևելու դյուրակիր համակարգիչների հավաքման, որակի վերահսկման, թեստավորման գործընթացին՝ ընկերության ինժեներների ներկայացմամբ՝ ունենալով նաև անմիջական մասնակցություն այդ գործընթացին: Մասնակիցները կարող են գրանցվել ժամը 10:00-ի կամ 11:00-ի սեմինարի համար նախապես, քանի որ տեղերը սահմանափակ են:
Մուտքն ազատ է:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ՍՊԸ-ն հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որն ապահովում է արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ, կենսաճարտարագիտություն, գիտահետազոտական և հետաքննչական գիտություններ, արհեստական բանականություն, սարքերի և գործընթացների նախագծում, համակարգչային գիտություններ և կրթական լուծումներ: Ընկերության մշակումների շարքում են հայկական դյուրակիր համակարգիչներն ու բջջային սարքավորումները, թվային գիտահետազոտական, հետաքննչական տեխնոլոգիաները (forensic technologies), պատյանով դյուրակիր համակարգիչները, կրթական լաբորատորիաները, TSD Desktop փոքր համակարգիչը, TSD ամպային համակարգերը և այլ տեխնոլոգիաներ: Ընկերության Բարձր տեխնոլոգիաների արտադրման գծով գործարանը հիմնադրվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտում և ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն: Ընկերության արտադրամասում իրականացվում են արտադրանքի, հիմնականում դյուրակիր համակարգիչների և բջջային սարքավորումների մշակում, հավաքում, որակի վերահսկում, փաթեթավորում, առաքում:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
«Залечь на дно в Ереване»
Национальный академический театр имени Габриэла...
Цена билета:5000-50000 др.