Քուիլինք / Quilling
Քվիլինգը թղթի նեղ ժապավենները գալարների ու ոլորների վերածելու և դրանցով գեղեցիկ ու նուրբ հյուսազարդեր պատրաստելու արվեստ է: Թղթի այս արվեստը իսկապես շատ հեշտ է և զվարճալի: Լավագույնն այն է, որ միշտ ստանում ես հետաքրքիր արդյունք: Կարող եք գալ և ինքներդ պատրաստել յուրօրինակ հյուսազարդ քվիլինգի վարպետի օգնությամբ:
Մուտքը՝ 1000 դրամ:
Լիլիան 2010 թ-ից զբաղվում է քվիլլինգ արվեստաձևով: 2010 թ-ից սկսած մասնակցել է Երևանում անցակցվող բոլոր ցուցահանդես-վաճառքներին: 2015թ-ից նաև տիկնիկներ է կարում թաղիքից: Նրա աշխատանքները ներկայացված են Peacock, Angel խանութներում, Տաշիր առևտրի կենտրոնի հարսանյաց տաղավարում, Էջմիածնում Մայր տաճարի և Ս.Հռիփսիմե եկեղեցու հուշանվերների խանութներում, Տաթևի վանքի հուշանվերների խանութում, Էջմիածնում Մաչանենց տուրիզմ և Արտ-ի հուշանվերների խանութում և այլն: Վարում է քվիլինգի և թաղիքի խմբակներ: Եկե'ք միասին սովորենք անել դա: