«Խնձորապուր» մանկական գրքի շնորհանդես
Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Խնձորապուր» մանկական գրքի շնորհանդեսը: Դա հայտնի բելգիացի հեղինակ-նկարազարդող Կլաաս Վերպլանկի "Appelmoes" գրքի թարգմանությունն է: Գիրքը պատմում է մի տղայի և իր հոր փոխհարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից: Սա հայալեզու մանկական առաջին գիրքն է, որի գլխավոր հերոսը ոչ թե մայրն է, այլ հայրը:
Հետաքրքիր է նաև այն, որ պապան գրքում ներկայացված է ոչ թե ոնց միանշանակ և մշտական "դրական" հերոս: Երեխան, բնականաբար, տարբեր կարծիքներ և էմոցիաններ ա ունենում հոր նկատմամբ օրվա ընթացքում, նայած թե ինչ է տեղի ունենում՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, ուտել, TV դիտել և այլն: Այսինքն՝ գիրքը պատմում է բնական և ամենօրյա հարաբերությունների մասին:
Կլաասը ներկա կլինի շնրհանդեսին , որից հետո բոլորին կհյուրասիրի իր իսկ պատրաստած խնձորապուրը (իրոք շատ համով բան է):
Շնորհանդեսը հետաքրքիր կլինի 4-8 տարեկան երեխաների համար:
Գրանցում՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք անպայման գրանցվել կա՛մ զանգելով 055-231553, կա՛մ լրացնելով 3 դաշտ այս թերթիկում` https://docs.google.com/forms/d/1_33HcvjYcplYchMSUnhLPNx7JCrgkk1HD2886ojLpvY/viewform
Շնորհանդեսի պլանը
12:00 - Վարողը ներկայացնում է հեղինակին, թարգմանչին, նախագծի հեղինակներին:
12:10 - Վարողը ընթերցում է գիրքը (5-6 րոպե), միաժամանակ մեծ էկրանի վրա ցուցադրվում են էջեր գրքից, որ երեխաները տեսնեն և հասկանան, ինչ է տեղի ունենում:
12:16 - Վարողը գրքի մասին 2-3 հարց կտա երեխաներին և բոլոր պատասխանողները կստանան հուշանվեր «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպությունից:
12:25 - Գրքի վաճառք և ստորագրում հեղինակի կողմից: /Գինը` 3500 դրամ/
12:50 - Կլաասը բոլորին կհրավիրի հյուրասիրվել իր պատրաստած Խնձորապուրը: