HAYP4.0: In Motion
*** «Շարժման մեջ»՝ գաղափարը ***
ՀԱՅՓ փոփ-ափ պատկերասրահը ներկայացնում է «Շարժման մեջը», ժամանակակից արվեստի ինստոլացիան և Երևան-Գյումրի գնացքում մի շարք ներկայացումներ։ Ցուցահանդեսը կլինի յուրաքանչյուր գնացքի երկու վագոններում և կմնա ցուցադրված չորս օր շարունակ, (հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը) տարբեր ցուցադրություններով (երաժշտություն, թատրոն, պար, էքսպերիմենտալ…), որը կկայանա ամեն օր։ Մենք համագործակցում ենք ավելի քան տաս վիզուալ արվեստի ներկայացուցիչների, դիզայներների և այլ կատարողների հետ՝ մատուցելու ինքնատիպ, ինտերակտիվ արվեստի փորձ գնացքի ուղևորների համար։
Ցուցահանդեսի հայեցակարգը համապատասխանեցրել ենք մեր կոնտեքստի անցումային վիճակի հետ՝ գնացքին։ Գնացքը միշտ տարբեր վայրերում է, և ինստալացիան ինքն էլ արտացոլում է ժամանակի և տեղի անցումային վիճակը։ Ինստալացիան ինտերակտիվ է լինելու և ցույց կտա ժամանակահատվածը արվեստի հետ՝ մարդկանց հաղորդակցման միջոցով։
Մեր նպատակն է կապել Երևանի հասարակությունը Գյումրու մշակութային պատկերի հետ արվեստի միջոցով։ Արվեստի մեր չորսօրյա միջոցառման ընթացքում մենք հրավիրում ենք գնացքի մեր ուղևորներին բացահայտելու արվեստի պատկերը և մասնակցելու Գյումրիում մշակութային միջոցառումներին (վերջիններս Գյումրիում բազմաթիվ են այս հանգստյան օրերին՝ հիանալի ինստալյացիան «Լույս ի լուսոյի» կողմից, ուղեկցորդների միջոցով արվեստի ճամփորդություններ, կենդանի հնչողությամբ համերգներ․․․ մանրամասները տե՛ս ներքևում)
*** Գործնական տեղեկություններ ***
Օրական գնացքի մեկնումները․
Երևան-Գյումրի : 07:55, 14:30, 18:15
Գյումրի-Երևան : 08:25, 11:45, 18:05
Ժամերը հնարավոր է տատանվեն 10 րոպե տարբերությամբ։ Մենք խորհուրդ ենք տալիս գալ մի փոքր շուտ։
Տոմսերը՝ 1000 դրամ, ինչպես միշտ (կարող եք ձեռք բերել կայարանի տոմսարկղից կամ միանգամից գնացքում)
*** Ներկայացումների և միջոցառումների օրակարգ ***
Հինգշաբթի, Հոկ․ 29
14:30՝ Բացման արարողություն 14:30 Երևանից մեկնող գնացքում՝ օպերային երգեցողություն, պատմություններ, կենդանի կիթառի նվագակցություն, ժամանակակից պարեր…
17:40՝ Ուղեկցվող ճամփորդություն Գյումրու կայարան հասնելուն պես
18:00՝ Բարիգալստյան սուրճի ժամ և ցուցահանդես Gallery 25-ում, Berlin Art Hotel, Գյումրի
19:30՝ «Լույս ի լուսոյի» հիանալի ինստալյացիա (Տիգրան Համասյանի հետ) Գյումրիում Իտալիայի հյուպատոսությունում։
Ուրբաթ, Հոկ․ 30
14:30՝ ներկայացում 14:30 Երևանից մեկնող գնացքում՝ ժամանակակից պարեր, օպերա և իմպրովիզացիոն երգեր
19:30: «Լույս ի լուսո»-ի հիանալի ինստալյացիա Գյումրիում Իտալիայի հյուպատոսությունում։
21:00՝ կենդանի հնչողությամբ համերգ Լուսինե Սարգսյանի կատարմամբ Jazz Club-ում։
Շաբաթ, Հոկ․ 31
07:55՝ ներկայացում 07:55 Երևանից մեկնող գնացքում՝ կախարդական շոու, ժամանակակից պարեր, կենդանի երաժշտություն, թատրոն։
Կեսօրին՝ տարբեր էքսկուրսիաներ Շիրակում (պատմական քաղաքի էքսկուրսիա, արվեստի քաղաքում էքսկուրսիա, Մարմաշեն շրջանում էքսկուրսիա…)։
Կիրակի, Նոյ․ 1
07:55 Ներկայացում 07:55 Երևանից մեկնող գնացքում՝ կախարդական շոու, ժամանակակից պարեր, կենդանի երաժշտություն, թատրոն։
Կեսօրին (առաջարկվող ակտիվությունները)՝ այցելություն և կեսօրյա թեյ Վիլլա Կարսում, էքսկուրսիա խեցեգործության արհեստանոց (խեցեգործության գործնական դասընթաց ՝ ցանկության դեպքում), այցելություն Գյումրու Ընկերներ հիմնադրամ։
**Հատուկ առաջարկ** Մենք առաջարկում ենք գիշերել Գյումրիում։ Դուք կունենաք 50% զեղչ Berlin Art Hotel (+374 312 57659) և 40% զեղչ Villa Kars (+374 10 561156). Երկուսն էլ հիանալի և յուրօրինակ կենսափորձ են։