Վատ Խաղեր. Երեխաների աշխարհը կինոյում
Յոթ, դասական կարճամետրաժ ֆիլմերից կազմված ծրագիրը ներկայացնում է երեխաների երևակայության հարուստ, փխրուն և որոշ դեպքերում վտանգավոր աշխարհը: Կինոռեժիսորներին միշտ գրավել է անչափահասների բանականությունը, որը նրանց թույլ է տվել ցույց տալ հասարակության աղճատված բնույթը, մշակույթի անհեթությունները և մարդկային հարաբերությունների ողջ բարդությունը և գեղեցկությունը:
Ընդգրկելով Դեյվիդ Լինչի, Վիկտոր Էրիսեի, Յան Սվանկմայերի, Զեյն Քեմփիոնի, Էրիկ Ռոմերի, Ռոբերտ Ռոդրիգեզի և Հերց Ֆրանկի վավերագրական, փորձարարական և գեղարվեստական ֆիլմերը, այս ծրագիրը միայն մեծահասակների համար է:
Մուտքն ազատ է: