Լոկալից գլոբալ. «Zangi»` մրցակցություն գիգանտների հետ
2015-ի սկզբից թողարկվեց ժամանակակից հեռահաղորդակցություն ծառայություներ տրամադրող «Zangi» հավելվածը: Զանգիի մշակված տեխնոլոգիան իր որակական ցուցանիշներով չի զիջում համաշխարհային առաջատար ընկերություններին, ինչպիսիք են Skype-ն ու Viber-ը, և նույնիսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում է։
Զանգիի ստեղծման պատմության, նպատակների, ապագայի ու մրցակցային խնդիրների մասին Լոֆթ Բիզնես ակումբում հանդիպում կլինի հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ: Լոֆթ Բիզնես ակումբը Ռազմավարական բիզնեսի և Լոֆթի համատեղ պրոյեկտն է:
Հանդպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին:
Մուտքի արժեքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք)
Հանդիպումը վարելու են գործարար, ֆինանսիստ, Ռազմավարական բիզնեսի համահիմնադիրներ Գրիգոր Առաքելյանն ու Վահրամ Միրաքյանը:
Տեղեկացնենք նաև, որ մրցակիցների նկատմամբ Zangi-ի առավելություններից մեկը սեփական տեխնոլոգիայի շնորհիվ որակյալ ձայնային և տեսազանգերի ապահովումն է նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։ Հավելվածը ստեղծված է այնպես, որ բջջայինից հնարավորինս քիչ ռեսուրս օգտագործի և արդյունքում ունենա բարձր արտադրողականություն նույնիսկ պակաս հզոր հեռախոսների դեպքում: Շուտով կլինի նաև Զանգիի համակարգչային տարբերակը:
Բացի «Zangi» հավելվածից Զանգի ընկերությունը, սեփական տեխնոլոգիաների հիման վրա, պատրաստում է թողարկել նոր պրոդուկտներ։ Մանրամասներ մասին կխոսենք արդեն հանդիպման ընթացքում: Սիրով սպասում ենք:
