Ֆորում-համաժողով / Հեծանվային մշակույթի զարգացման
Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի հիմնադրման երրորդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 30-ին և 31-ին` ժամը 14:00-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի է ունենալու հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված աշխատանքային ֆորում-համաժողով, որին հրավիրված են ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության, ՀՀ տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ու այլ պետական մարմինների համապատասխան աշխատակիցներ, հեծանիվ ներմուծող ընկերությունների, զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ղեկավարներ, հեծանվորդ-ակտիվիստներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ֆորումի օրակարգում են լինելու հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված հիմնահարցեր:
Նախագծի շրջանակներում տեղի կունենա ֆիրմային հեծանիվների ներկայացուցիչ-խանութների էքսպո-ցուցադրություն, որը կընձեռի լայն հնարավորություն սիրողական և սկսնակ հեծանվորդներին ծանոթանալու հեծանիվների տեսականուն, իրենց հնարավորություններին:
Հիմնադրվում է տարին ամփոփող մի նոր նախագիծ՝ «հեծանվային մշակույթի զարգացմանն ավանդ ունենալու համար» մրցանակաբաշխությունը, որը ոլորտի ամենագնահատելի պարգևն է այն կառույցներին կամ անհատներին, ովքեր իրականում ազդեցիկ դեր են ունեցել հեծանվային մշակույթի զարգացման գործում:
