Կորեայի մշակույթը՝ Loft-ում. ուսումնաժամանցային հանդիպում
Հարգելի ասիասեր, կորեասեր և հետաքրքրասեր մարդիկ, Loft-ը սիրով հրավիրում է Ձեզ՝ ուսումնաժամանցային և հաճելի հանգստյան օր անցկացնելու:
Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կորեերենի կենտրոնի սաները Ձեզ հետ սիրով կանցկացնեն յուրօրինակ սեմինար, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ հին ու նոր Կորեային, ուղևորվել գեղեցիկ ճանապարհորդության և լցվել դրական էմոցիաներով: Սեմինարը կուղեկցվի հետաքրքիր խաղերով և պարերով: Դուք կստանաք ինֆորմացիա, որը գուցե դեռևս հնարավորություն չեք ունեցել ստանալու: Սեմինար-պարապմունքը կվարի Գոհար Շահնազարյանը իր երկու գործընկերների `Տաթև Բաղդասարյանի և Շուշանիկ Մկրտչյանի հետ:
Սիրով սպասում ենք բոլորին՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և սեռից:
Տևողությունը՝ 2 ժամ:
Վայրը՝ The Loft, Մոսկովյան 3:
Մուտքի արժեքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք):
