Концерты
The Band և Կարինե Առուստամյան - Բարեգործական համերգ
Հարգելի´ ընկերներ, «Օգնենք հայ մանուկներին » բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է իր հերթական բարեգործական միջոցառմանը:
Նոյեմբերի 9-ին` ժամը 19:00-ին "Kami music club" ակումբում տեղի կունենա բարեգործական համերգ "The Band" խմբի և Կարինե Առուստամյանի մասնակցությամբ:
Համերգից ստացված ամբողջ հասույթը ուղվելու է Մոնթե Մելքոնյանի բուժմանը:
Փոքրիկ Մոնթեին տրվել է «Կերակրափողի ատրեզիա, տիպ A» ախտորոշում:Երեխան կարիք ունի կերակրափողի վերականգման վիրահատության: Խորհուրդ է տրվել հետագա բուժումը շարունակել Մոսկվայում, ինչի համար անհրաժեշտ է 5000 ԱՄՆ դոլար:
Համերգի տոմսերն արժեն 3000 դրամ: Հաճելի ժամանցն ու բարձր տրամադրությունը երաշխավորում ենք: Սիրով կսպասենք բոլորիդ:
Изображения
