Возможности рекламы в Google и Yandex
Նոյեմբերի 15-ին և 16-ին Loft-ում տեղի կունենա «Գովազի հնարավորությունները Google-ում և Yandex-ում» թեմայով թրեյնինգ:
Ի՞նչ ենք քննարկեու.
-Ինչու՞ են Сoca Cola, Audi, Mercedes և այլ առաջատար ընկերությունները մեծացնում համատեքստային գովազդի ծավալը նույնիսկ ճգնաժամի ժամանակ;
-Ինչու՞ են ստարտափները սկսում հենց համատեքստային գովազդից;
-Ինչպե՞ս 0-ից սկսել համատեքստային գովազդային արշավ
Ու՞մ համար է թրեյնինգը.
-Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մարքեթինգով և ցանկանում են ունենալ կատարյալ գիտելիքներ հաջողակ գովազդային արշավներ վարելու համար
Թրեյնինգի լեզուն.
-Նյութը կմատուցվի ռուսերենով
-Քննարկումները և բոլոր հարցերը կարող են լինել հայերենով
Թրեյնինգը կվարեն.
Ավետիսյան Արևիկը - Սիթիմոբիլ ընկերության համատեքստային գովազդի մասնագետ: Նախկինում՝ համատեքստային գովազդի մասնագետ Mediacom Москва միջազգային մեդիա գործակալությունում:
Թադևոսյան Լուիզան- Սիթիմոբիլ ընկերության կրտսեր մասնագետ: Նախկինում՝ գնացուցակի վերլուծաբան Маркет.РФ օնլայն հիպերմարկետում:
Դանիելյան Աննան- Սիթիմոբիլ ընկերության համացանցային գովազդի պատասխանատու:
Մուտքավճար՝ 5000 դրամ (2 օրվա համար):
Սեմինարի ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:
Օգտագործեք համատեքստային գովազդի բացառիկ հնարավորությունները և դարձեք Հայաստանում առաջիններից մեկը:
