Կատալոգներ. Արոն Ռոսման-Քիս / Catalogues: Aron Rossman-Kiss
Արվեստանոց 20-ը հրավիրում է Արոն Ռոսման-Քիսի «Կատալոգներ» ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 19-ը։
Կատալոգները նորարարական լուսանկարչական ցուցահանդես է, որի նպատակն է այցելուին ինտերակտիվ և ռեֆլեկտիվ փորձառություն տալ՝ հարցականի տակ դնելով մեր հարաբերությունները սահմանների հետ և տեքստի և պատկերի միջև կապը նարատիվի ստեղծման ընթացքում: Այն հիմնված է վերջին երկու տարիների ընթացքում վիճարկվող եվրոպական և Եվրոպայից դուրս գտնվող սահմաններում հավաքված նյութերի վրա (այդ թվում՝ Լամպեդուզա, Կիպրոս, Թուրքիա-Սիրիա սահման, Էվրոս շրջան, Հունգարիա և Սերբիա, Կոսովո և Վրաստանի սահմաններ):
Ցուցահանդեսը բաղկացած է 20 անալոգային լուսանկարներից, որոնք ներկայացված են առանց տեքստի: Մեկնաբանությունները, բացատրությունները և լրացուցիչ լուսանկարները ներկայացված են չորս տարբեր կատալոգներով, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսանկյուններ է ներկայացնում՝ այդպիսով թույլ տալով այցելուին ստեղծել իր սեփական յուրահատուկ փորձառությունը և նարատիվը:
Արոն Ռոսման-Քիսը երիտասարդ վիզուալ արվեստագետ է Ժնևից: Նա աշխատում է հասարակական-քաղաքական հարցերի, ինքնության և պոեզիայի թեմաների շուրջ: Եվրոպական սահմանների մասին իր նախագծի համար նա մի շարք ճանապարհորդություններ է կատարել վերջին երկու տարիներին և նյութեր հավաքել սահմաններում ծավալուն դաշտային աշխատանքի ընթացքում:
Ճանապարհորդության ընթացքում իրականացված հարցազրույցները և հավաքված վկայությունները ներառում են կառավարական և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներից մինչև ՀԿ-ների աշխատողներ, խնդիրների ներկայացմամբ զբաղվող արվեստագետներ, փախստականներ, զինվորականներ և տեղացիներ:
Անալոգային ֆիլմով աշխատելու ընտրությունը նրան
հնարավորություն է տվել ներկայացնել այս իրականությունները այնպիսի վիզուալ միջոցներով, որոնք տարբերվում են ֆոտոռեպորտաժների ոլորտում այսօր սովորաբար օգտագործվող միջոցներից:
Արոն Ռոսման-Քիսն 2015 թվականին Հեբդո ամսագրի կողմից (Լոզան) ներառվել է «100 ամենահեռանկարային շվեյցարացիներ» ցանկում:
