«Արտն այսօր» / “Art today”
Սիրելի ընկերներ,
2014 թվականի հոկտեմբերի 17-ին մեր կրեատիվ թիմը առաջին անգամ Հայաստանում սկիզբ դրեց և ներկայացրեց «Ֆոտոթերապիա» նախագիծը: Այն իրենից ներկայացնում էր թերապիա նկարների վերլուծության միջոցով, որտեղ շեշտը դրվում էր պոզիտիվ մտածողության վրա: Այն հանրությանը ներկայացվեց ցուցահանդես–վաճառքի տեսքով և ուներ երկու նպատակ՝
1. Դուրս բերել տարբեր սոցիալական և անձնական բնույթի խնդիրներ;
2. Վաճառքից ստացված հասույթը փոխանցել Աննա և Արմենակ Թադևոսյանների վերականգնողական կենտրոն:
«Ֆոտոթերապիա» ցուցահանդեսի առաքելությունը անփոփոխ է մնացել. մեր նպատակն է հասարակության ուշադրությունը ուղղել առօրյա, անձնական, սոցիալական, ընտանեկան խնդիրներին և երևույթներին, ինչպես նաև փոխել մարդկանց դիրքորոշումը դրանց նկատմամբ, զարգացնել պոզիտիվ մտածողություն, դրանով իսկ ազատվել բազմաթիվ ներքին կոնֆլիկտներից, բարդույթներից:
Այս նախագծում ներգրավել ենք մի շարք հայ լուսանկարիչների, որոնք իրենց նկարներում յուրօրինակ ձևով արտացոլել են մի շարք խնդիրներ և աշխարհընկալման այլընտրանքային կողմեր… իսկ այս տարվա նախագծում նաև ընդգրկված կլինեն օտարազգի լուսանկարիչների լուսանկարներ և արվեստի գործեր, որոնք էլ համամարդկային մի շարք ընդհանրությունները ավելի տեսանելի կդարձնեն:
«ԳՈՅ» հոգեբանական կենտրոնը պարբերաբար իրականացնում է յուրահատուկ բարեգործական միջոցառումներ և ակցիաներ:
2015 թվականին «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնում բացվեց մանկական զարգացման ակումբ և գրադարան-ակումբ: Վերջիններիս զարգացման նպատակով այս տարվա Արտ նախագծից ստացված հասույթը կտարամադրենք գրադարանի գրքերի համալրմանը և կկազմակերպենք տարբեր միջոցառումներ, ինչպես նաև գրադարան հաճախող պատանիների և ուսանողների համար մուտքը կդարձնենք անվճար:
Այս տարվա վերջում` դեկեմբերի 22–ին կկայանա «Արտն այսօր» ցուցահանդես-վաճառքի բացումը, որը կտևի մինչև դեկտեմբերի 27ը...
Միջոցառման բացումը տեղի կունենա 2015 թ. Դեկտեմբերի 22–ին ժամը `19:00 – 22:00 Գոյ հոգեբանական կենտրոնում` Բաղրամյան 50գ:
