Աշխատանք որոնելու հաջողություններն ու Linkedin-ը
Նոյեմբերի 16-ին՝ 19:00-ին, հրավիրում ենք քեզ արդյունավետ հանդիպման՝ Loft HR ակումբի շրջանակներում: Այս անգամ թեման հետևյալն է՝ ինչպե՞ս օգտագործել LinkedIn-ն՝ աշխատանքի ընդունվելիս և ուսանելիս:
Թրեյնինգի ընթացքում ներկայացվելու է ինչպես տեսություն այն մասին, թե ինչու՞ է LinkedIn-ն առաջնային՝ աշխատաշուկայում ներկայանալի հանդես գալու համար, այնպես էլ գործնական բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես կարելի է հաջողության հասնել տվյալ գործիքի օգնությամբ:
Թրեյնինգը վարելու է Հարրի Գևորգյանը:
Թրեյնինգի մուտքավճարը՝ 1300 դրամ:
Հարրին (Հարություն Գևորգյան) հանդիսանում է Հուբերթ Համֆրի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, որը ԱՄՆ պետ. Դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ամենահեղինակավոր ծրագրերից մեկն է: Ծրագրի ավարտին, որպես լավագույնս իրեն դրսևորած մասնագետ, սերտիֆիկատ է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից (https://www.youtube.com/watch?v=GrcjUn4I0ac): Հարրի Գևորգյանն ուսանել է արտասահմանյան այնպիսի հեղինակային համալսարաններում, ինչպիսիք են Բուլղարիայի Ռուսե, Նիդերլանդների Յունեսկո, Իտալիայի Տուշիա համալսարնանները, ինչպես նաև երկար տարիներ իր մասնագիտական վերապատրաստումն է անցնել ԱՄՆ-ում Կորնելլի և Կալիոֆորնիայի Բերկլիի համալսարաններում՝ մասնագիտանալով խորհրդատվական և առաջնորդության բնագավառում։ Ունի բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ, դասավանդել է «Խորհրդատվական և տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Ագրարային առաջնորդություն» առարկաները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում, հրավիրված դասախոս է Երևանի պետական տնտեսագիտական և Ռուս-Հայկական Սլավոնական համալսարաններում։ Հարրին սերտիֆիկացված է դասավանդելու այնպիսի բիզնես թրեյնգներ, ինչպիսիք են «Ամենհաջողակ մարդկանց 7 սովորությունները», «Մայերս-Բրիգսի անհատական տիպաբանությունը», «Ծրագրի Կառավարումը», «Համագործակցային Առաջնորդությունը»: ՀՀ-ում նա իրականացնում է տարբեր բիզնես դասախոսություններ և թրեյնինգներ, ինչպիսիք են «Միջմշակութային և միջանձնային հաղորդակցություններ», «Թիմի ձևավորում և ծրագրի արդյունավետ կառավարում», «Կոնֆլիտների կառավարում», «Անձի անհատականության որոշում», «Ժամանակի կառավարում և արդյունավետության ապահովում», «Լինկեդին-ի կիրառումը աշխատանքի ընդունվելի» և այլն։ Ներկայումս Հարրի Գևորգյանն աշխատում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում։
Բաց մի թող Հարրիի հետ հանդիպելու քո հնարավորությունը: Սիրով սպասում ենք:
