Концерты
Էլեոնորա Հայրապետյան. հեղինակային երգի երեկո
Էլեոնորա Հայրապետյան` դաշնամուր
Նոյեմբերի 17-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Կուբայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հեղինակավոր ուսումնական հաստատությունների նախկին դասախոս Էլեոնորա Հայրապետյանի հեղինակային երգի երեկոն:
Ծրագրում կհնչեն կիթառի, դաշնամուրի, քանոնի, դուդուկի, լարային քառյակի համար գրված ստեղծագործություններ և մելոդեկլոմացիա` դերասան Ազատ Գասպարյանի դստեր` Նաիրի Գասպարյանի կատարմամբ:
Մուտքն ազատ է:
