Ամանորյա կավե խաղալիքներ երեխաների ձեռքերով
Քիչ-քիչ պատրաստվում ենք Ամանորին:
Այս կիրակի` ժամը 14:00-ին, հրավիրում ենք երեխաներին և իրենց մայրիկներին պատրաստելու ընտանեկան տոնածառի ամենահետաքրքիր խաղալիքները. խեցեգործության վարպետության դասի ընթացքում ընթացքում խեցեգործ-դիզայներ Եվա Գեւորգյանի օգնությամբ կպատրաստենք կավե ամանորյա խաղալիքներ, որոնք զթրծվելուց հետո կհայտնվեն հեղինակների տանը` պատրաստվելով զարդարել տարվա գլխավոր ծառը:
Խեցեգործության վարպետության դասը նախատեսված է 3-14 տարեկան երեխաների համար իրենց մայրիկների կամ/նաև հայրիկների/տատիկների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետևաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000 դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ):
Կհանդիպենք:
