Լուսինե Զաքարյանին նվիրված գրքի շնորհանդես
Նոյեմբերի 18-ին, ժամը՝ 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը:
Գրքում հեղինակը ներկայացրել է Հայաստանի և Սփյուռքի շուրջ 80 արվեստագետների՝ իր անձնական նախաձեռնությամբ հավաքագրված բացառիկ հուշեր անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին: Նույնիսկ երկու տասնամյակ անց Լուսինեի ընկերները նրա մասին հիշում և պատմում են հպարտությամբ, որպես հրաշքի երբեմնի ականատես, սրտի հուզումով, երբեմն էլ՝ արցունքն աչքերին: Իսկ 100-ից ավելի լուսանկարները, որ զարդարում են գրքի բազում էջեր, ամբողջացնում և ընդգծում են անվանի երգչուհու սուրբ և լուսավոր անհատականությունը:
Երեկոն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որը վարելու է ՀՀ վաստ. արտիստ Սարգիս Նաջարյանը: Շնորհանդեսին ներկա են լինելու երգչուհու ընտանիքի անդամները, լեգենդար արվեստագետներ:
Սիրով սպասում ենք բոլորիդ
Հասցե՝ Իսահակյան 1
(Երիտասարդականի «Sas»-ի ետևում՝ այգու մեջ)
Մուտքն ազատ է
