Կարևոր է առաջին 1000 օրը
Այս անգամ հանդիպում ենք Երևանում
Մանկաբույժի խորհուրդներ, հետաքրքիր մրցույթներ, հաճելի երաժշտություն և կատարումներ, անակնկալներ ու մրցանակներ…
Սիրով հրավիրում ենք Ձեզ ու Ձեր փոքրիկներին մասնակցելու «Կարևոր է առաջին 1000 օրը» իրազեկման միջոցառմանը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, մենք սպասում ենք Ձեզ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Միացեք մեզ, իմացեք, թե ինչու են այդքան կարևոր կյանքի առաջին 1000 օրերը, մասնակցեք հետաքրքիր մրցույթների և ստացեք հաճելի մրցանակներ: Նվիրեք այդ օրը Ձեզ ու Ձեր փոքրիկներին:
«Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով իրազեկման միջոցառումը կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում:
Մուտքն ազատ է:
