Выставка
«Այբ» դպրոցի Ամանորյա Բարեգործական Տոնավաճառ
«Այբ» դպրոցը սիրով հրավիրում է բոլորին Ամանորյա բարեգործական ցուցահանդեսի, որը տեղի կունենա դեկտեմբեր 6-ին՝ ժամը 10:00-17:00-ը «Այբ» ավագ դպրոցում:
Ցուցահանդես-վաճառքին Ձեզ սպասում են ամենատարբեր ապրանքներ՝ տոնական զարդերերից և խաղալիքներից մինչև մեր աշակերտների ձեռքի աշխատանքները …. Ընտրեք Ձեր մտերիմների համար ամանորյա յուրօրինակ նվերներ մեզ մոտ :)
Ձեզ են սպասում նաև «Այբ» համայնքի կողմից պատրաստված ավանդական համեղ ուտելիքները: Ցուցահանդեսին զուգահեռ կարող եք միանալ հայկական պարերի ուսուցմանը: Դե իսկ մանկական անկյունում Ձեր բալիկները կարող են նամակ գրել Ձմեռ պապակին և լուսանկարվել :)\
Ցուցահանդեսից ստացված հասույթը կուղղվի «Այբ» դպրոցի նոր` «Գ» մասնաշենքի կառուցմանը:
Մուտքն ազատ է :)
Изображения
