«Փարիզ, ես քեզ սիրում եմ» ֆիլմի դիտում
Կարծում ենք` խորհրդանշական կլինի, որպեսզի այս շաբաթվա կինոդիտումը նվիրված լինի Փարիզին:
Այս չորեքշաբթի դիտելու ենք «Փարիզ, ես քեզ սիրում եմ» (Paris, je t'aime) կինոալմանախը: Ֆիլմը իրենցից ներկայացնում 18 հանրահայտ ռեժիսորների 5 րոպե տևողությամբ նովելների միասնական պատում: Բոլոր վարպետների առջև դրված էր միևնույն նպատակը` պատկերել սիրո ամենատարբեր արտահայտումներ Փարիզի ֆոնին: Այսպիսով, ֆիլմը դառնում է միասնական ձոն ուղղված ոչ միայն «սեր» զգացմունքին, այլ նաև սիրո քաղաքին` Փարիզին: Ֆիլմում կան այնպիսի հռչակավոր ռեժիսորների նովելներ, ինչպիսիք են Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, Գաս Վան Սենտը, Օլիվյե Ասայասը, Թոմ Թիքվեր և շատ ուրիշներ: Փարիզի տարբեր թաղամասներում կհանդիպեք Նատալի Պորտմանին, Ժուլյեթ Բինոշին, Ժերար Դեպարդյեին, Ուիլլեմ Դոֆոյին, Էլայջա Վուդին, Սթիվ Բուշեմիին ...
Ֆիլմը կցուցադրվի ռուսերեն լեզվով:
Հանդիպումը վարում է կարեն Ավետիսյանը:
Մուտքն ազատ է: Սպասում ենք բոլորիդ:
