ԷկոԼաբի հանրային միջոցառում
Նոյեմբերի 27-ին ժամը 15:00-ին սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Էկոլաբի հանրային միջոցառմանը, որը տեղի է ունենալու Լոֆթ կենտրոնում (Մոսկովյան 3):
Միջոցառման ժամանակ կծանոթանաք ԷկոԼաբի գործունեությանը, և մեր մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից իրականացված համայնքային ծրագրերը, որոնք բազմաբնույթ ու բազմաոլորտ են՝ այլընտրանքային էներգիայից մինչև մեղվապահություն: Ձեր մասնակցությունը հնարավորություն կտա կիսել մեր մասնակիցների հետ Ձեր կարծիքն իրենց իրականացրած ծրագրերի մասին, գուցե համագործակցել ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար, կամ էլ նախագծել նոր ծրագրեր համատեղ իրականացման համար:
Համեցեք ծանոթանալու մեր, մեր շրջանավարտների ու մասնակիցների հետ և քննարկելու, թե ինչպես կարող ենք համագործակցել խթանելու կայուն զարգացումն ու ակտիվ քաղաքացիությունը Հայաստանում:
Ուրախ կլինենք տեսնել մեր բոլոր հին, նոր ու հնարավոր ընկերներին ու համագործակիցներին…
Մինչ հանդիպում:
Մեր մասին`
ԷկոԼաբը խթանում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը՝ կրթելով առաջադեմ և սոցիալապես պատասխանատու երիտասարդների, ովքեր ներդնում են իրենց ժամանակն ու ջանքերը իրենց համայնքների խնդրիների լուծման մեջ:
