Другое
Խաղային մրցաշար
Սիրելի ԷՕՆցիներ, սիրով հրավիրում ենք Ձեզ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, բոլորիս կողմից սիրված ու երկար սպասված «Խաղային մրցաշարին» (Game Tournament):
Թիմերը կազմվելու են պատահականության սկզբունքով:
Մրցաշարը ընթանալու է 3 փուլով՝
1-ին փուլում խաղալու ենք 2 անձի համար նախատեսված խաղեր, որից հետո հաղթողները կանցնեն հաջորդ փուլ:
2-րդ փուլում խաղալու ենք թիմային խաղեր (4-6 հոգի):
3-րդ փուլում կխաղանք ավելի բարդ խաղեր` Մարաքեշ, Ռումմիկուբ և այլն: Հաղթողը կստանա 5 ժամյա անվճար այցելություն ԷՕՆում և անակնկալ նվեր խաղի տեսքով:
Մուտքը ողջ միջոցառման համար 1500 դրամ է՝ ներառյալ թեյ, սուրճ, մրգեր, քաղցրավենիք:
Ուշադրություն!
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք գրանցվել և խաղից չուշանալ:
