Գեղեցկուհին և հրեշը
Ռեժիսոր՝
Արման Մարգարյան
Նկարիչ՝
Մերի Արեյան
Պարերը՝
Նարինե Միրզոյանի
Մանկական երաժշտական զվարճալի ներկայացում ըստ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթի:
Հեռավոր մի երկրում լինում է չի լինում մի երիտասարդ արքայազն է լինում: Նա իր հպատակների հետ ապրում էր սքանչելի ամրոցում: Չնայած նա ուներ ամեն ինչ, այնուհանդերձ եսասեր էր ու չափազանց չար: Եվ իր չարության պատճառով կախարդը նրան դարձրել էր տգեղ հրեշ, իսկ ամրոցի բնակիչներին տարբեր առարկաներ: Ատելով սեփական տեսքը՝ նա փակվում էր իր սենյակում: Ոչ ոք իրավունք չուներ մտնել այդտեղ, հակառակ դեպքում կախարդանքը երբեք չէր վերանա: Կախարդանքը կվերանար միայն այն ժամանակ, երբ նա անկեղծորեն սիրահարվեր և լիներ սիրված: Բայց ո՞վ կկարողանար սիրել Հրեշին…
Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ: