Վարպետաց դաս դաշնակահար Կարեն Հակոբյանի հետ | Master class by Pianist Karen Hakobyan
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը, երիտասարդ դաշնակահարներին եզակի հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի վարպետաց դասին:
Աշխարհի տարբեր բեմերում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես եկած, բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր Կարեն Հակոբյանը ներկա դաշնակահարների հետ կկիսվի իր դեռևս երիտասարդ, սակայն բավականին հետաքրքիր ու հարուստ փորձով: Նա բաց դասի մասնակիցներին կփոխանցի իր մասնագիտական մոտեցումն ու սեփական հայացքը դաշնամուրային կատարման վերաբերյալ:
Վարպետաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ առանց տարիքային սահմանափակման՝ պատրաստած ունենալով առնվազն 2, ոճով իրարից տարբերվող ստեղծագործություններ: Անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 9-ը ձեր մասնակցությունը հաստատել` գրելով eka@naregatsi.org էլեկտրոնային հասցեին կամ անձամբ ներկայացնել Նարեկացի Արվեստի Միություն, Վարդանանց 16/1 հասցեով:
Բաց մի թողեք մասնագիտական ինքնազարգացման այս գեղեցիկ հնարավորությունը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On December 10th at 1:00 pm, Naregatsi Art institute is offering young pianists the unique opportunity to participate in a master class conducted by Armenian-American renowned pianist and composer, Karen Hakobyan.
Karen, who has played alongside numerous symphonic orchestras on stages worldwide, will impart his rich experience, share his skills, and teach how to play piano like a professional.
There are no age limitations but all participants must present at least two compositions written by them in different styles.
The deadline is DECEMBER 9TH. Please confirm your participation by sending an e-mail to eka@naregatsi.org. Alternatively, you may also bring it in person to Naregatsi Art Institute (Vardanants 16/1).
Admission is FREE
Phone · +374 11 201020
www.naregatsi.org