Կիթառն ու բարությունը հանդիպել են Loft-ում
Դեկտեմբերի 8-ին՝ 20:30-ին, #LOFT-ում սպասվում է ակուստիկ համերգային երեկո:
Մի խումբ տաղանդավոր ու սիրված երաժիշտներ չկարողացան անտարբեր անցնել «LOFT-ն առանց տորթ» բարեգործական նախաձեռնության կողքով: Եվ մի կողմ դնելով բոլոր ծրագրերն ու գործերը՝ պատրաստակամություն հայտնեցին ելույթ ունենալ բարեգործական համերգի շրջանակներում: Մեզ միացել են՝
- Գոռն ու Տաթևը
- Ելենա Երևանը
- Դետք խումբը
- Արմեն Շահվերդյանը (The Beautified Project)
Եթե ցանկանում ես ականատես լինել կիթառի ու բարության հանդիպմանը, համեցիր Մոսկովյան 3: Մուտքը միայն բարեգործների համար՝ 2000 դրամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին LOFT-ի տարեդարձն է, որն ամբողջությամբ բարեգործական բնույթ է կրում և իրականացվում է «Լոֆթն առանց տորթ» խորագրի ներքո: Տվյալ համերգի ողջ հասույթն ուղղվելու է 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժմանը, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Best of Հովհաննես Դավթյան
Տոմսերի արժեքը՝ Սեղանների շուրջ՝ 20000դր. Շարքերում՝ 8000-15000դր.: