«Գաղտնի Սանտա» ԷՕՆի հետ
ԷՕՆցիներ ջան,
Արդեն երրորդ Ամանորն ենք տոնելու միասին: Հավատու՞մ եք: Այս կարճ ժամանակահատվածում ԷՕՆցիները մի մեծ ու համերաշխ ընտանիք են դարձել: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե մեկդ մյուսին անձամբ ճանաչում եք, թե՝ ոչ: Ոնց էլ չլինի՝ մեկ անգամ կողք-կողքի կանգնած (և միմյանց աչքի տակով նայելով) սուրճ պատրաստած կլինեք...
Ասածներս ինչ ա: Ամանորի կախարդանքը և սպասումներն էլ ավելի քաղցր են, երբ անակնկալ նվերներ ես ստանում, այն էլ՝ բարի անծանոթից: Իսկ ո՞րն է քեզ համար ավելի հաճելի՝ նվերներ ստանա՞լը, թե՞ նվիրելը: Երկու՞սն էլ: Դե ուրեմն միացի՛ր ԷՕՆցիների «Գաղտնի Սանտա» խաղին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆում և դարձի՛ր միաժամանակ բարի Սանտա ու Սանտայի նվերին անհամբերությամբ սպասող «Սանտավիկ»:
Խաղի ընթացքում բոլոր մասնակիցները թղթերի վրա կգրեն իրենց անունները և կնետեն տոնական մեծ գուլպայի մեջ, որպեսզի հետո պատահականության սկզբունքով ընտրեն այն անձի անունը, ում համար նվերներ ու անակնկալներ են պատրաստելու գալիք 20 օրերի ընթացքում՝ միաժամանակ նվերներ ստանալով մեկ այլ Սանտայից:
ԷՕՆի թիմն իր հուշումներով կօգնի ընտրել «Սանտավիկ»-ի համար ամենալավ նվերները: Իսկ ամենաբարի ու հնարամիտ Սանտան արդեն ԷՕՆի կողմից նվեր կստանա Նոր տարվա գիշերը սպասվող ուրախ երեկույթի ընթացքում:
Այսպիսի ուրախ բան քաղաքը դեռ չէր տեսել: Շտապե՛ք մասնակցելու անակնկալներով լի այս ուրախ ամանորյա նախագծին:
Մուտքն անվճար է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։