ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳ-ՍԵՄԻՆԱՐ (ԱՎԱԶԱԹԵՐԱՊԻԱ)
"ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է ՄԵԿՕՐՅԱ Արտ-թերապևտիկ թրեյնինգ-սեմինար՝ "Ավազաթերապիա" թեմայով:
Ավազաթերապիան՝
- Օգնում է արտահայտել այն մտքերն ու ապրումները, որոնք դժվար է ձևակերպել բառերով,
- Ազատում է ստեղծագործական պոտենցիալը և ներքին ուժերը դժվար իրավիճակի հաղթահարման համար,
- Ակտիվացնում է հիշողությունը, վերադարձնում նախկին փորձին, որպեսզի այն կրկին վերապրվի ու ազատագրվի,
- Հնարավորություն է տալիս փորձելու նոր ձևով կառուցել հարաբերությունները և լուծել կոնֆլիկտները,
- Հնարավորություն է տալիս "տուժող"-ի դերից անցում կատարել սեփական կյանքը "ստեղծող"-ի դերին:
Հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 13.00-ին կամ 18.30-ին:
Թրեյնինգ-սեմինարը խմբակային է, տևելու է 3 ժամ, արժեքը կազմում է 6000 դրամ (ներառյալ Արտ-Թերապիայի համար նախատեսած բոլոր պարագաները):
Թրեյնինգը վարելու է արհեստավարժ ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի Իրական անդամ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի հոգեբան՝
ՏԱԹԵՎ ՆԱՀԱՊԵՏԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:
Սեմինարը տեղի է ունենալու "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Խմբում տեղերը սահմանափակ են՝ կա միայն 8 տեղ:
Թրեեյնինգ-սեմինարին կկարողանան մասնակցել միայն նախապես գրանցված դիմորդները, այնպես որ շտապեք գրանցվել 010264633 և 055471134 հեռախոսահամարներով:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Ջրային կրկես / Waterland to...
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 2500 - 20.000 դրամ.
New year & Christmas Ev...
Большой концертный зал имени Арама Хачатряна
Տոմսերի արժեքը՝2000-10000դր: