100 լապտերիկներ - Գալա Համերգ
Դեկտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միության «100 լապտերիկներ» խորհրդանշական նախագծի գալա համերգը:
2015 թվականը ողջ հայ ժողովրդի համար նշանավորվեց մարդկության հանդեպ կատարված ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակով:
Նարեկացի Արվեստի Միությունը, հիշելով կոտորված մեկ և կես միլիոն հայորդիներին, որպես վերածնվող, փյունիկի պես մոխրից հառնող հայի գենի անմերժելի ապացույց, տարեսկզբին մեկնարկեց իր ամենալուսավոր նախագիծը՝ «100 լապտերիկներ»-ը:
«100 լապտերիկներ»-ը մինչև 12 տարեկան այն շնորհաշատ երեխաներն են, ովքեր իրենց անաղարտ արվեստով լուսավորեցին ողջ տարին՝ վառ պահելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ամբողջ տարվա ընթացքում «լապտերիկներ» դարձան Երևանից և ՀՀ մարզերից թվով 150 երաժիշտ և նկարիչ հրաշամանուկներ:
Կայանալիք գալա համերգին ներկա կլինեն բոլոր 150 «լապտերիկներ»-ը և հանդիսատեսի հոգիները կրկին կլցնեն իրենց ջինջ ու մաքուր արվեստով:
Սիրով սպասում ենք բոլորին: Մուտքն ազատ է:
