DIY լողափ Սևանում
Երբևէ մտածել ե՞ք, որ Սևանա լճի հանրային լողափերը կարելի էր ավելի համապատասխանեցնել հանգստացողների (մեր/ձեր) կարիքներին ու ճաշակին: Հնարավո՞ր է արդյոք ունենալ անվճար լողափ, որ նաև գրավիչ կլինի, նախագծված կլինի տեղական կարիքների հաշվարկով, կհամապատասխանի բնապահպանական պահանջներին, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կօգնի տեղական ընտանեկան բիզնեսների ստեղծմանը ու նոր մշակույթ կբերի:
Հրավիրում ենք բոլոր մտահոգ ու ստեղծագործ մարդկանց ներդնել մեկ օր իրենց ժամանակից և համատեղ մշակել մեր երազած հանրային լողափի կոնցեպտը: Սա այն բացառիկ առիթներից է, երբ կարող ես ի՛նքդ նախագծել քո վաղվա հանգստի հնարավորությունը:
Կառավարության և տեղական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն Ծովագյուղին հարակից 9 հա լողափը կառուցապատելու և այն հանրային անվճար հանգստավայր դարձնելու մասին: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը կարող է աջակցել նախաձեռնությանը , եթե լողափի նախագծումը համապատասխանի նշված ստանդարտներին:
Այս աշխատանքային քննարկման մասնակցությունը ենթադրում է ձեր ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ (9.30-ից 17:00), քանի որ մեթոդը նախատեսում է անընդմեջ աշխատանք նույն խնդրի շուրջ:
Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են:
