IT-события
Արդյունավետ քրաուդֆանդինգ/ Designing an efficient crowdfunding campaign
Crowdfunding-ը որպես կապիտալի ձևավորման գործիք ամբողջ աշխարհում աճում է աննախադեպ տեմպերով (2012-թ. այս գործիքի միջոցով հավաքագրվել էր 2.3 մլրդ դոլար, 2015թ.-ին՝ արդեն 34.4 մլրդ դոլար): Crowdfunding-ի փորձագետ Համբարձում Քաղկեցյանը կներկայացնի նման արշավների նախագծման ու գործարկման լավագույն ռազմավարություններն ու ուղիները: Համբարձումը 2012-2015 թթ. եղել է խորհրդատու Համաշխարհային Բանկում (World Bank Group), իսկ 2015 թվ. ապրիլ և մայիս ամիսներին սովորել և գործարկել է մի քանի հանրային ֆինանսավորման արշավ Սիլիկոնյան հովտում գտնվող Դրեյփեր համալսարանում:
Մուտքը՝ 1000 դրամ (թեյ/սուրճ/քաղցրավենիք):
