Կարում ենք տոնական փափուկ խաղալիքներ/ Sewing Christmas soft toys
Դեկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Կարում ենք տոնական փափուկ խաղալիքներ» դասընթացը, որը կվարի Արփինե Գրիգորյանը:
Դասընթացի ընթացքում կփորձենք միասին, իրար օգնելով ու սովորելով կարել ամանօրյա ամենատարբեր խաղալիքներ կտորից, ֆետրից, ֆլիսից, տարբեր կոճակներով և այլ նյութերով։
Մուտքը` 2000 դրամ:
Արփինե Գրիգորյան
Արփինեն մասնագիտությամբ ծրագրավորող է: Կարել սկսել է 3-4 տարի առաջ, երբ որոշեց ինքնուրույն կարել իր հարսանեկան զգեստը, քանի որ չէր գտնում այն, ինչ ուզում էր: Մինչ այդ կարելու որևէ փորձ չուներ, բայց ձեռագործ տարբեր իրեր էր պատրաստում: YouTube-ի ու Pinterest-ի միջոցով սկսեց կարել իր, ընկերների և տան համար տարբեր իրեր՝ խաղալիքներ, տան պարագաներ, որոնք շատ գիտելիք ու հմտություն չէին պահանջում։ Այնուհետև սկսեց հագուստի մոդելավորման դասընթացների հաճախել։ «Երբեք նպատակ չեմ ունեցել վաճառելու կամ պատվերով որևէ բան կարելու, պարզապես անում եմ ինձ համար ու ինձ շատ է դուր գալիս, որ կարողանում եմ անել ինչ-որ բան իմ ձեռքերով», - ասում է նա։ Արփինեն Ֆեյսբուքում ստեղծել է Sewing Club Armenia / Կարում ու ձևում ենք Հայաստանում / խումբը և նպատակ ունի պարբերաբար փորձի փոխանակման հանդիպումներ ու վորքշոփներ կազմակերպել։
