Հագուստի տոնական ձևափոխում/ Clothes redesign for Christmas
Դեկտեմբերի 26-ին` ժամը 17:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Հագուստի տոնական ձևափոխում» դասընթացը, որը կվարի Լուսի Պողոսյանը:
Դիմավորե՛ք Ամանորը յուրօրինակ ու ձեր իսկ ձեռքերով պատրաստված հագուստով։ Բացում եք զգեստապահարանը, փնտրում որևէ զգեստ, որ կուզենայիք ձևափոխել և դեկտեմբերի 26-ին շտապում ԷՕՆ՝ զգեստը ուրախ ու տոնական պատկերներով ձևավորելու համար։ Կարող եք նաև անակնկալ պատրաստել ձեր սիրելիների համար՝ զարդարելով նրանց հագուստները։
Մուտքը` 1500 դրամ:
Լուսի Պողոսյան
Լուսին հագուստի մոդելավորող է: Բացի հագուստի մոդելավորումից նաև զբաղվում է զարդերի պատրաստմամբ և ստեղծել է զարդերի սեփական ապրանքանիշը՝ “For me” accessories: Տան զարդարանք, նկարչություն, ապլիկացիաներ և արվեստին վերաբերվող ամեն տեսակի մանր-մունր բաներ՝ այս ամենը շատ է գրավում նրան: Իր մասնագիտական ձեռքբերումները կիսում է Ճարտարպետաշինական համալսարանի ավագ քոլեջի ուսանողների հետ՝ դասախոսելով հագուստի գեղարվեստական մոդելավորում: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
