Кино
«Խոսելով ծառերի հետ» ֆիլմի ցուցադրություն
Գրին Բին սրճարանը սիրով հրավիրում է «Խոսելով ծառերի հետ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին ժամը 18:00-ին Թամանյան 2 (Կասկադ) հասցեում:
Ֆիլմն արտադրվել է 2015 թվականին, Ֆրանսիայում, մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոնների, արժանացել հեղինակավոր մրցանակների:
Ֆիլմի ցուցադրումն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Մարդկանց թրաֆիքինգի դեմ տարածաշրջանային ցանցի հզորացում» ծրագրի շրջանակներում:
Ֆիլմն անդրադառնում է երեխաների շահագործման, թրաֆիքինգի հարցերին:
Ֆիլմը ֆրանսերեն լեզվով է՝ հայերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
