"Կուշտ տարեմուտ" անտուն կենդանիների համար
Սիրելի կենդանասերներ, Ամանորից հետո բոլորիդ տներում հավաքվում են ուտելիքի մնացորդներ, մսեղիքի ավելցուկներ, որոնք մեծ մասամբ նետում եք աղբամանը, մինչդեռ դրսում մրսող բազմաթիվ կենդանիների համար մեկ կտոր ոսկորը կամ կես աման հին աղցանը կարող է կյանքի համար մղվող պայքարում փրկություն լինել։ Տարեմուտին՝ հունվարի կեսին, հրավիրում ենք կրկին մասնակցելու թափառող կենդանիների կերակրմանը, որի ընթացքում նաև կմասնակցեք թափառող շների հետ անվնաս հաղորդակցվելու և նրանցից՝ վտանգի պահին պաշտպանվելու դասընթացին։
Սպասում ենք բոլոր կամավորներին հունվարի 16-ին ժամը 13․00-ին Հայաստան հանրախանութի առջև։ Ձեզ հետ բերեք մի փոքր սնունդ շների, կատուների կամ թռչունների համար, և իհարկե Ձեր բալիկներին, որպեսզի ձեռք բերեն նոր ու հետաքրքիր, կենսականորեն կարևոր տեղեկություններ։
Մենք սիրում ենք Ձեզ և ուրախ ենք, որ մեր կողքին եք։ :)
