Զանգակները 10 տարեկան են
Իսկ դուք կարո՞ղ եք պատկերացնել որ Զանգակներ անսամբլն արդեն 10 տարեկան է:
Այս տասը տարում Ձեզ ներկայացրել ենք մեր գործիքների բոլոր նրբություննրերը և յուրօրինակ գեղեցկությունը: Լինելով առաջին նմանատիպ խումբը ամբողջ Հայաստանում՝ ելույթներ ենք ունեցել մի շարք բեմերում և հասցրել ենք ձեռք բերել մեծերց և փոքրիկներից բաղկացած հրաշալի հանդիսատես:
Եվ այսպես, հրավիրում ենք բոլոր-բոլորին մեր հոբելյանական համերգին, որտեղ Ձեզ սպասվում են մի շարք երաժշատական (և ոչ միայն) անակնկալներ ու հրաշալի տպավորություններ: Կհնչեն մեր լավագույն ծրագրերից ընտրված նյութեր, ինչպես նաև նոր ու անսպասելի կատարումներ: Ինչպես միշտ մենք միայնակ չենք լինի բեմում. ելույթ կունեն նաև Ձեզ արդեն հայտնի մեր մյուս երաժիշտ ընկերները:
Հանդիպում ենք Դեկտեմբերի 21-ին, ուղիղ ժամը 19:30 -ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:
Ի դեպ, մուտքն ազատ է
խնդրում ենք չուշանալ, սկսելու ենք ճիշտ ժամանակին:
Սիրով՝ Զանգակներ խումբ
Գեղ. ղեկ.՝ Շահե Քեշիշեան
