Առողջ հարաբերություններ և գենդերային հիմքով բռնություն. մեկօրյա դասընթացի հրավեր
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը Տեղական նախաձեռնությունների Կանադական ֆոնդի աջակցությամբ հայտարարում է Առողջ հարաբերությունների և գենդերային հիմքով բռնությանը նվիրված մեկօրյա դասընթացների մեկնարկի մասին :
Դասընթացի ավարտին տրամադրվում են վկայականներ:
Մասնակցությունն անվճար է: Մասնակցել կարող են 18-35 տարեկան բոլոր ցանկացողները:
Դասընթացի ընթացքում համապարփակ ուսումնասիրության կառնվեն հետևյալ թեմաները'
•Առողջ հարաբերություններ. որոնք են «առողջ» հարաբերությունները, ինչպես կառուցել այդ հարաբերությունները :
•Ինչպես ճանաչել բռնարարին, ինչպես ժամանակին կանխարգելել բռնության հետագա դրսևորումները հարաբերություններում :
•Գենդերային հիմքով բռնություն, տեսակները:
Դասընթացին անհրաժեշտ է գրանցվել՝ զանգահարելով 094 56 56 26 կամ
060 44 56 26 հեռախոսահամարներով:
Սերը հարգանք է,
Կառուցե՛նք առողջ հարաբերություններ :
