Մրցույթ. Coca-Cola Magic Game
Gaming-ի սիրահարներ, ինչպես գիտեք Կոկա-Կոլա-ն արդեն երկրորդ տարին անըդմեջ պատրաստում է Coca-Cola Magic Armenia բջջային հավելվածը՝ լի անակնկալներով։ Այս տարի այն արդեն հասանելի է Android համակարգում, իսկ շուտով նաև App Store-ում։ Հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս տեսնել Սանտայի տունը և հետևել նրա խորհուրդներին, իսկ Magic Game-ի միջոցով օգնել նրան բաժանել նվերները։
Դեկտեմբերի 20-ին` ժամը 15:00 հավաքվում ենք LOFT-ում: Մրցելու ենք Magic Game խաղում հաղթելու համար։ Առաջին երեք տեղերի հաղթողները կստանան նվերներ Կոկա-Կոլայի կողմից։ Խաղի մասնակիցներին կտրամադրվեն 2 ժամանոց անվճար քարտեր LOFT-ի կողմից։ Արի' ընկերների հետ և լցրու օրդ զվարճանքով:
Տևողությունը` 1.5-2 ժամ:
Վայր՝ The Loft, Մոսկովյան 3:
Մուտքը՝ ազատ: Տեղերը սահմանափակ են:
Ուշադրություն. միջոցառման ընթացքը լուսանկարվելու է: Մասնակցելով միջոցառմանը` դուք տալիս եք համաձայնություն, որ միջոցառման ընթացքում արված Ձեր լուսանկարները հրապարակվեն Coca-Cola, LOFT, Arloopa Inc, և Aurora Baréalisse ընկերությունների պաշտոնական էջերում, սոց.կայքերում:
