Մոդեռնիզմի պատմական ճակատագիրը։ Բանախոս՝ Նազարեթ Կարոյան
Մոդեռն արվեստի պատմական ճակատագիրը։
Մոդեռն արվեստն այսօր գոյություն ունի ոչ այլ կերպ քան իբրև պատմություն։ Պատմություն, որը յուրաքանչյուր վայրում պատմում են յուրովի, դրանում ներառելով այդ վայրի առանձնահատկությունները։ Արդեն իսկ նրա պատմության հատվածականացված ընկալումը վկայում է արդիության համընդհանրական տեսիլի աղոտացման, իբրև սոցիալական առաջադիմության ծրագրի դրա անկատար մնալու մասին։ Ի՞նչ փորձ ու գիտելիք կարող է այսօր մեզ տալ Մոդեռն արվեստի պատմությունը։ Արդյո՞ք դրանք օգտակար են հասկանալու համար ժամանակակից իրականությունը, ժամանակը որպես այդպիսին ու մեր գոյությունը։
Հրավիրելով մասնակցել
Գույնը իբրև կիրք, Ավետիք Ալավերդյան
ցուցահանդեսի շրջանակում ծրագրված վերջին միջոցառմանը, ցուցահանդեսի կուրատորներ
Լիլիթ Անտոնյանը և Թերեզա Դավթյանը,
այս անգամ խոսքի իրավունքը տալիս են իրենց կուրսային աշխատանքի ղեկավարին, արվեստի քննադատ ու կուրատոր, ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանին։
